Գլխավոր Լրահոս

Ֆրանսիայի դեսպանի համոզմամբ` Carrefour-ը կգա Հայաստան

Ֆրանսիայի դեսպանի համոզմամբ` Carrefour-ը կգա Հայաստան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն համոզված է, որ ֆրանսիական Carrefour հիպերմարկետների ցանցը ներկայացված կլինի Հայաստանում: Այս մասին ապրիլի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դեսպանը: Նրա խոսքով` Carrefour-ի Հայաստան գալը ոչ թե քննարկումների, այլ գործողությունների խնդիր է:

«Ներկայում ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում, և ես աշխատում եմ այդ ուղղությամբ»,- ասաց Ռենոն:

Հարցին, թե արդյոք Ֆրանսիայի դեսպանն այս հարցը քննարկել է Հայաստանի իշխանությունների հետ, Ռենոն պատասխանեց, որ սովորաբար բոլոր հարցերի շուրջ ինքը քննարկումներ ունենում է հայաստանյան իշխանությունների հետ, սակայն դրանց մասին լրատվամիջոցներին չի հաղորդվում:

Ըստ ՍիվիլՆեթի՝ Carrefour-ը Հայաստանում բախվել է լուրջ դիմադրության՝ ի դեմս պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի («Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր) և Արտակ Սարգսյանի (ՍԱՍ սուպերմարկետների սեփականատեր)։ Carrefour-ը, որը հայկական շուկա մուտք գործելու համար կատարել է $17 մլն-ի ծախսեր, մուտքի խոչընդոտների հետ կապված խնդիրները քննարկել է իշխանությունների հետ։ Չնայած Carrefour-ի մուտքը հայկական շուկա ողջունել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանում ԱՄՆ-ի լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ընկերության կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարը շարունակում է անորոշ մնալ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում