Գլխավոր Լրահոս

Նախագծվել է մեխանիկականից չտարբերվող սենսորային բարակ ստեղնաշար

Նախագծվել է մեխանիկականից չտարբերվող սենսորային բարակ ստեղնաշար
Ամերիկյան Strategic Polymers Sciences ընկերությունը նախագծել է սենսորային բարակ ստեղնաշար, որի հետ աշխատելիս օգտագործողը ստանում է նույն զգացողությունները, ինչ մեխանիկական ստեղնաշարի դեպքում, հաղորդում է Technology Review-ն: Ստեղնաշարը պատրաստված է ճկվող և թափանցիկ պոլիմերից, որը հնարավորություն է տալիս այն օգտագործել սենսորային էկրանների կազմում: Ծրագրային մշակման մասնագետների խոսքով` Strategic Polymers ստեղնաշարն արագ վիբրացիայի հաշվին կարողանում է ձայնային տատանումներ ստեղծել, ինչն էլ թույլ է տալիս «կտկտոցի» ձայներ արտադրել: Նշենք, որ Strategic Polymers ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆեր Ռամշեյնի խոսքով` Փենսիլվանիայում գտնվող սեփական գործարանում իրենք մտադիր են ստեղնաշարեր թողարկել, որոնք 2014թ. կմատակարարվեն էլեկտրատեխնիկա արտադրող ընկերություններին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում