Google Street View-ն քարտեզագրման ծառայություն է, որը հնարավորություն է տալիս իրականացնել վիրտուալ քայլերթ հեռավոր երկրների ճանապարհներով: Դիզայներական Teehan+Lax ընկերությունն ստեղծել է Hyperlapse ծառայությունը: Նրանք միաձուլել են ճանապարհների լուսանկարներն ինտերվալային նկարահանման մեջ և հավելել տեսախցիկի շարժման էֆեկտը:
Teehan+Lax-ն ստեղծել է մի քանի սեփական երթուղի: Հատկանշական է, որ ծառայությունից օգտվողները կարող են ինքնուրույն ստեղծել իրենց երթուղիները:
Hyperlapse ծառայության հետ աշխատելու համար խորհուրդ է տրվում օգտվել Chrome բրաուզերից, նաև ցանկալի է, որ համակարգիչը բավական հզոր լինի:
Civilnet











