Գլխավոր Լրահոս

Dropbox-ը թարգմանվել է ռուսերեն

Dropbox-ը թարգմանվել է ռուսերեն
Ֆայլերի օնլայն արխիվացման համար նախատեսված Dropbox համակարգն արդեն հասանելի է հինգ լեզվով` ռուսերեն, ինդոնեզերեն, մալայերեն, լեհերեն և չինարեն, հաղորդում է lenta.ru կայքը: Ռուսերեն են թարգմանվել Dropbox-ի վեբ տարբերակը` PC, Mac և Linux համակարգերում, ինչպես նաև Android օպերացիոն համակարգի համար նախատեսված բջջային ծրագրում: Dropbox բջջային ծրագրի թարգմանված տարբերակը iOS օպերացիոն համակարգի համար կթողարկվի ավելի ուշ: Այն հնարավոր է բեռնել dropbox.com կայքից: Dropbox-ի ծրագրային մշակման մասնագետները նշել են, որ նոր լեզվով ծառայության թարմացման համար թարգմանվել է մոտ 0,5 մլն բառ` ծրագրային կոդի 43662 տողերում: Այնուամենայնիվ՝ ռուսերենով թարգմանությունը լիարժեք չի համարվում: Հիշեցնենք, որ Dropbox համակարգը օգտատերերին տրամադրում է ֆայլերի օնլայն արխիվացման համար նախատեսված 2 Գբ անվճար տարածություն: Յուրաքանչյուր նոր հրավիրված ընկերոջը համակարգը տրամադրում է 500 մգբ անվճար հիշողություն: Dropbox-ը նաև առաջարկում է վճարովի ծառայություններ․ վճարելով տարեկան $99, օգտատերը հնարավորություն ունի ձեռք բերել ֆայլերի օնլայն արխիվացման համար նախատեսված 100 Գբ տարածություն:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում