Գլխավոր Լրահոս

Facebook-ի և HTC-ի համատեղ սմարթֆոնը` ապրիլի 12-ից վաճառքում

Facebook-ի և HTC-ի համատեղ սմարթֆոնը` ապրիլի 12-ից վաճառքում
Էլեկտրատեխնիկա արտադրող թայվանական HTC ընկերության թողարկած HTC First սմարթֆոնը, որի ծրագրային ապահովումը ստեղծված է Facebook-ի օգտատերերի համար, այսօրվանից` ապրիլի 12-ից, ԱՄՆ-ում հայտնվել է վաճառքում, հաղորդում է Mashable-ը: Գաջեթի հիմնական էջը կլինի Facebook սոցցանցի էջը, և օգտատիրոջ ընկերների տեղադրած բոլոր նորությունները կհայտնվեն էկրանի վրա: Ծրագիրը նախատեսում է նաև ակնթարթային հաղորդագրություններ ուղարկելու պատուհան, որը չի փակվում այլ բջջային ծրագրերից օգտվելու ժամանակ: AT&T բջջային օպերատորի հետ կնքելով երկամյա պամանագիր` Facebook սմարթֆոնն ԱՄՆ-ում հնարավոր է ձեռք բերել $99-ով: Բջջային շուկայի փորձագետները նշում են, որ բյուջետային այս սմարթֆոնն առաջին հերթին նախատեսված է Facebook-ի օգտատերերի համար Հիշեցնենք, որ 2004թ. Հարվարդի համալսարանի ուսանող Մարկ Ցուկերբերգի կողմից ստեղծված Facebook սոցցանցը, 2012թ. սեպտեմբերի տվյալների համաձայն, ունի մոտ 1 մլրդ ակտիվ օգտատեր:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում