Գլխավոր Լրահոս

ԱՄՆ դեռահասների 48%-ն օգտվում է Apple-ի արտադրանքից. Piper Jaffray

ԱՄՆ դեռահասների 48%-ն օգտվում է Apple-ի արտադրանքից. Piper Jaffray
ԱՄՆ դեռահաս տարիքի օգտատերերի մոտ 48%-ն օգտագործում է iPhone, հաղորդում է AppleInsider-ը` վկայակոչելով ամերիկյան Piper Jaffray ընկերության կատարած ուսումնասիրության արդյունքները: Հատկանշական է, որ 2012թ. աշնանն այս ցուցանիշը կազմել է 40%: Ավելին` հարցվածների 59%-ը հայտարարել է, որ իրենց հաջորդ սմարթֆոնը կրկին Apple-ի արտադրանք կլինի: Հարցման մասնակիցների միայն 21%-ն է իր նախապատվությունը տվել Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումներին: Երիտասարդների շրջանում մեծ ժողովրդականություն են վայելում նաև պլանշետները: Հարցվածների գրեթե կեսն արդեն պլանշետի սեփականատեր է, մինչդեռ 2012թ. աշնանն այս ցուցանիշը կազմում էր 44%, այդ թվում` 68%-ն օգտագործում էր iPad: Նշենք, որ ուսումնասիրությանը մասնակցել է միջինից բարձր եկամուտ ունեցող ընտանիքների 1,6 հազ. երեխա և միջին եկամուտ ունեցող ընտանիքների 3,6 հազ. դեռահաս:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում