Գլխավոր Լրահոս

Lionsharp Solutions թիմը հաղթել է «Երևակայության գավաթ Հայաստան 2013»-ի եզրափակչում

Lionsharp Solutions թիմը հաղթել է «Երևակայության գավաթ Հայաստան 2013»-ի եզրափակչում
Ապրիլի 12-ին տեղի է ունեցել «Երևակայության գավաթ Հայաստան 2013» («Imagine Cup Armenia 2013») մրցույթի եզրափակիչ փուլը, որը կազմակերպել էին Հայաստանի «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը, «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ընկերությունը և ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը, ասված է վերջինիս տարածած հաղորդագրությունում: Հայաստանյան ընտրության եզրափակիչ փուլին մասնակցող 7 թիմերը կարճ (15 րոպե) շնորհանդեսների տեսքով ներկայացրել են իրենց գաղափարները, որի արդյունքում ժյուրին ընտրել է մեկ հաղթող թիմ՝ Lionsharp Solutions թիմը Voice board ծրագրի համար: Ծրագիրը ներկայացնում է Kinect տեխնոլոգիայի հենքով մշակված լուծում, որը թույլ է տալիս վարել քննարկումները, ներկայացումները, «մտքային գրոհները»՝ գրանցելով մտքերը և կանոնակարգելով ընթացքը միայն ժեստերի և ձայնային հրահանգների օգնությամբ: «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի աջակցությամբ Lionsharp Solutions թիմը կներկայացնի Հայաստանը 2013թ. հուլիսին կայանալիք համաշխարհային եզրափակչին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Հիշեցնենք, որ մրցույթը մեկնարկել էր մարտի 20-ին, և 16 տարին լրացած մասնակիցների երեք-չորս հոգուց բաղկացած ուսանողական թիմերի առջև խնդիր էր դրվել մշակել նորարարական նախագծեր և համակարգչային ծրագրեր, ինչպես նաև իրական խնդիրների իրական լուծումներ: Մինչև ապրիլի 8-ը ներկայացվել էին յոթ հայտեր, որոնք հիմնականում վերաբերում էին նորարարության անվանակարգին: «Երևակայության գավաթ» հայաստանյան մրցույթի նպատակն է ուսանողներին օգնել հանդես գալ ծրագրավորման/ՏՏ լուծումներով և/կամ ծրագրերի նոր մշակումներով՝ խթանելու նորարարությունն ու լուծելու գլոբալ խնդիրներ: Այս տարի մրցույթի հայաստանյան փուլին «Ի-Դի-Էմ-Սի»-ի աջակցության նպատակն է հաղթող թիմին հնարավորություն տալ մասնակցել Imagine Cup միջազգային մրցույթի եզրափակչին և դրանով իսկ քաջալերել սկսնակ ընկերություններին, խթանել բարձր տեխնոլոգիական լուծումների  կիրառումը բիզնեսի տարբեր ոլորտներում և նպաստել Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը ՏՏ ոլորտում: Մրցանակների հանձնման արարողությանը մասնակցում էին Հայաստանի կառավարության, միջազգային համայնքի և ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, ՄԻԿ-ի տնօրեն Եվա Հյուսյանը, «Ի-Դի-Էմ-Սի»-ի Արժեքի շղթայի մրցունակության թիմի ղեկավար Ֆրեդ Լևիտանը և այլ բարձրաստիճան հյուրեր:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում