Գլխավոր Լրահոս

Google-ը «վիրտուալ կտակի» ծառայություն է գործարկել

Google-ը «վիրտուալ կտակի» ծառայություն է գործարկել
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը ստեղծել է Inactive Account Manager նոր ծառայությունը, որը հնարավորություն է տալիս կառավարել օգտատիրոջ տվյալները նրա մահվանից հետո: Եթե մեկ տարվա ընթացքում տվյալ օգտատիրոջը պատկանող էջը դադարում է ակտիվ լինել, ապա Google-ը կարող է ջնջել այդ օգտատիրոջ հետ կապված ամբողջ տեղեկատվությունը կամ ուղարկել նրա մերձավորներից մեկին: «Կտակ» ծառայության ակտիվացման համար մի քանի փուլ է անհրաժեշտ անցնել: Սկզբում որոշվում է այն ժամկետը, որի ավարտից հետո հեռացվում են օգտատիրոջ բոլոր տվյալները կամ ուղարկվում նրա հարազատներից մեկին: Այս ժամկետը զրոյացվում է ամեն անգամ, երբ Google-ի օգտահաշվում գործողություն է իրականացվում: Երկրորդ հերթին` անհրաժեշտ է նշել այն ծառայությունների ու մոտ մարդկանց կոնտակտային տվյալները, որոնց, ի վերջո, փոխանցվելու են օգտատիրոջ տվյալները: Հատկանշական է, որ տվյալ օգտատիրոջ հարազատները կստանան ոչ թե մահացած օգտատիրոջ գաղտնաբառերը, այլ միայն տեղեկատվություն, որը հավաքագրվել է Google-ի ծառայություններից: Նշենք, որ մինչ «կտակային» ծառայության գործարկումը` Google-ը sms հաղորդագրություն և նամակ էր ուղարկում պահուստային արկղին: Այս քայլով ընկերությունը կարող է վստահ լինել, որ տվյալ օգտատերը մահացել է և ոչ թե դիմել է մրցակիցների` Microsoft Bing-ի կամ Outlook.com-ի ծառայությունների օգնությանը: Հատկանշական է, որ ՏՏ ոլորտի ընկերությունները տարբեր կերպ են լուծում մահացած օգտատերերի հետ կապված խնդիրը: Օրինակ` Facebook-ը չի տրամադրում մահացած օգտատիրոջ գաղտնաբառերը վերջինիս հարազատներին, սակայն թույլատրում է անձնական էջը հատուկ ռեժիմ տեղափոխել, որն էլ թույլ է տալիս նրա ընկերներին կիսել մահացած ընկերոջ հետ կապված հիշողությունները: Twitter-ի համանման ծառայությունն ավելի բարդ համակարգ ունի և տվյալների տրամադրման համար առաջարկում է ուղարկել օգտատիրոջ ծննդյան վկայականի, վարորդական իրավունքի և այլ փաստաթղթերի պատճենները:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում