Գլխավոր Լրահոս

Օգտատերերը դժգոհ են Facebook Home-ից

Օգտատերերը դժգոհ են Facebook Home-ից
Facebook սոցցանցն ապրիլի 4-ին ներկայացրել էր Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների համար նախատեսված Home ինտերֆեյսը (միջերես), որից մի քանի ժամ անց սակայն Google Play օնլայն խանութի օգտատերերից ստացվել էին առաջին բացասական արձագանքները, հաղորդում է Mashable-ը: Google Play-ում Home-ը ընդհանուր 834-ից ստացել է 398 բացասական արձագանք (հնարավոր հինգ աստղից մեկը), ինչը կազմել է գնահատականների 47,7%-ը: Ծրագրի ընդհանուր գնահատականը կազմել է 2,3 աստղ: Համեմատության համար նշենք, որ Facebook Messenger-ը գնահատվել էր 4,4 աստղ, իսկ հենց Facebook-ի բջջային ծրագիրը` 3,6 աստղ: Նշենք, որ Home-ը հասանելի է միայն ԱՄՆ օգտատերերին` այն էլ սահմանափակ թվով և սահմանափակ մոդելի սմարթֆոնների տերերին: Ըստ ամենայնի, բացասական արձագանքների մի մասը ստացվել են այն օգտատերերից, որոնք հնարավորություն չեն ունեցել օգտվել նոր համակարգից: Փորձագետները նշում են նաև, որ բացասական արձագանքների հիմնական մասը, այդուհանդերձ, ստացվել է նոր ինտերֆեյսից դժգոհ օգտատերերից: Նրանց մի մասը, օինակ, բողոքել է վիջեթների բացակայությունից և սկզբնական էկրանին բջջային ծրագրերի անհարմար տեղադրումից: Ավելի ուշ Google-ի ներկայացուցիչները The Next Web հրատարակչությանը հայտնել են, որ Home համակարգի վերաբերյալ դրական կամ բացասական արձագանք կարող էին թողնել միայն այն օգտատերերը, որոնց սարքավորումներում առկա է այն: Այս տեղեկատվությունը հաստատում է այն փաստը, որ վերոնշյալ բոլոր արձագանքները ստացվել են Facebook Home-ի իրական օգտատերերից: Home-ի օգտատերերի մասին տվյալների հավաքագրման կանոններին կարելի է ծանոթանալ այստեղ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում