Ներկայացվել է ամենաթանկ սմարթֆոնը` $15,3-միլիոնանոց iPhone 5 Black Diamond-ը

Բրիտանացի դիզայներ Ստյուարտ Հյուզը ներկայացրել է աշխարհի ամենաշքեղ և թանկ սմարթֆոնը` iPhone 5 Black Diamond-ը, հաղորդում է Cnet-ը:
Սմարթֆոնի կաղապարը պատրաստված է 24-կարատանոց ոսկուց և զարդարված է 600 ադամանդով: Սարքավորման հետնամասի Apple լոգոտիպը զարդարված է 53 ադամանդով, դիմային մասը պատրաստված է շափյուղայից, իսկ Home կոճակը` 26-կարատանոց սև ադամանդից:
Հաղորդվում է, որ iPhone 5 Black Diamond-ը պատրաստվել է չինացի գործարարի պատվերով, որի անունը սակայն չի հրապարակվում: Սմարթֆոնի պատրաստման համար պահանջվել է 9 շաբաթ: Այն գնահատվել է $15,3 մլն: Հատկանշական է, որ այս գումարով կարելի է գնել 64 Գբ հիշողությամբ 14 հազ. iPhone 5:
Նշենք, որ 2012թ. ամբողջ աշխարհում իրացվել է 545,2 մլն սմարթֆոն, ինչը 10,1%-ով գերազանցում է 2011թ. համապատասխան ցուցանիշը: Ընդ որում` 2012թ. իրացված սմարթֆոնների 21,8%-ը բաժին է ընկել iPhone-ներին:
Թեմա
Civilnet










