Գլխավոր Լրահոս

Նոր մանրամասներ Microsoft-ի «խելացի ժամացույցի» մասին. WSJ

Նոր մանրամասներ Microsoft-ի «խելացի ժամացույցի» մասին. WSJ
Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը դիտարկում է ժամացույցի տեսքով փոքր չափերի համակարգչային սարքավորման թողարկման հնարավորությունը, հաղորդում է Wall Street Journal-ը: Ընկերությունը 2013թ. մատակարար ընկերություններից ժամացույցների բաղադրիչներ է պատվիրել, այդ թվում` 1,5-դյույմանոց սենսորային էկրան: Ապագա սարքավորման մանրամասները Microsoft-ը մատակարարների հետ քննարկել է նաև իր կենտրոնակայանում (Ռեդմոնդ): Wall Street Journal-ի ներկայացուցիչները չեն հաղորդում, թե ինչպիսի տեսք կունենա ապագա «խելացի ժամացույցը»` չբացառելով նաև այն, որ նախագիծը հնարավոր է` կյանքի չկոչվի: Հիշեցնենք, որ Apple, Samsung և Google ընկերություններն արդեն ձեռնամուխ են եղել «խելացի» ժամացույցների նախագծման աշխատանքներին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում