Գլխավոր Լրահոս

Ֆրանսիայի հայերը կոչ են անում Օլանդին ընդունել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի հայերը կոչ են անում Օլանդին ընդունել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
Ֆրանսիա այցելած` Թուրքիայի փոխվարչապետ Բյուլեն Արընչըն անդրադարձել է Ֆրանսիայի սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժող օրինագծի գաղափարին: Ըստ թուրքական Yeni Safak թերթի` Ֆրանսիայի թուրքական կազմակերպությունների հետ հանդիպմանը Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է, թե Թուրքիան ցեղասպանություն չի իրականացրել: «Հնարավոր է, որ Անատոլիայի որոշ վայրերում ողբերգական իրադարձություննր են եղել, սակայն դրանից տուժել են ոչ միայն հայերը, այլև թուրքերը: Թուրքիայի համար 1915թ. վերաբերյալ օրինագիծն անընդունելի է»,- ասել է նա: Ֆրանսիայի հայերն էլ, ի պատասխան, կոչ են անում Ֆրանսուա Օլանդին կատարել խոստումը և Սահմանադրությանը համապատասխան ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ըստ  Nouvelles d’Armenie-ի` Ֆրանսիայի «Հայաստան» մշակութային միությունը շարունակում է «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունել ««ՀԻՄԱ» խորագրով ստորագրությունների քարոզարշավը: Ավելի վաղ թուրքական Hurriyet պարբերականը գրել էր, որ Ֆրանսիայի նախագահն ու նրա մերձավոր շրջապատը միջանկյալ նոր տարբերակ են գտել:  Ըստ այդմ` Օլանդը փորձում է նոր օրինագիծը համապատասխանեցնել ցեղասպանությունների ժխտումը պատժող` Եվրամիության Շրջանակային կոնվենցիային: Hurriyet-ը գրում է, թե նոր օրինագծում չի լինելու Հայոց ցեղասպանություն արտահայտությունը, սակայն վերջինիս ժխտումը Ֆրանսիայում քրեորեն պատժվելու է:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում