Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ում iPhone 5-ը կվաճառվի $99-ով

ԱՄՆ-ում iPhone 5-ը կվաճառվի $99-ով
ԱՄՆ-ի մեծությամբ չորրորդ բջջային օպերատորը` T-Mobile-ը, սկսում է Apple-ի iPhone 5 սմարթֆոնի պաշտոնական վաճառքները, հաղորդում է Verge-ը: T-Mobile-ը սարքավորումն առաջարկում է $99-ով: Սակայն այս գումարից բացի` գնորդը պարտավորվում է երկու տարվա ընթացքում վճարել ամսական $20: Սարքավորումն հնարավոր է անվճար ձեռք բերել այն դեպքում, երբ բաժանորդը փոխում է բջջային օպերատորին կամ փոխանակում սարքավորման հին մոդելի հետ: Հիշեցնենք, որ Apple-ն ավելի վաղ հաղորդել էր iPhone-ի վաճառքի ռազմավարության փոփոխության մասին: Հրաժարվելով սմարթֆոնների երկարաժամկետ պայմանագրերի միջոցով վաճառքի տարբերակից` T-Mobile-ն առաջարկում է այն ձեռք բերել առանց կանխավճարի: Ի դեպ` T-Mobile-ը երկար ժամանակ չէր կարողանում վաճառել Apple-ի նորագույն սարքավորումները, քանի որ ԱՄՆ-ում չուներ բարձր արագությամբ սեփական LTE ցանց: Սակայն ներկայում բջջային օպերատորի ցանցն ընդգրկում է ԱՄՆ խոշոր քաղաքները, և ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այն կծածկի ԱՄՆ տարածքի 2/3-ը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում