Գլխավոր Լրահոս

GM-ն ու Ford-ը նախագծում են 10 աստիճան փոխանցման տուփ

GM-ն ու Ford-ը նախագծում են 10 աստիճան փոխանցման տուփ
Ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող ամերիկյան General Motors և Ford ընկերությունները համատեղ մշակում են փոխանցման նոր տուփ, որի աստիճանների քանակը կհասնի 9-ի կամ 10-ի, հաղորդում է New York Times-ը: Մինչ այժմ փոխանցման աստիճանների քանակով առաջատարը գերմանական Volkswagen ընկերության DSG տեսակի փոխանցման տուփն է: Պաշտոնական հայտարարությունների համաձայն` GM և Ford ընկերությունները վերջին 10 տարիներին համատեղ զբաղվել են փոխանցման տուփերի մշակմամբ, և այս համագործակցությունը մշտապես արդյունավետ է եղել: Մասնավորապես` ավտոմոբիլային շուկայում հայտնվել են բարձրորակ 6 աստիճան փոխանցման տուփեր: Նշենք, որ վաճառվել է այս փոխանցման տուփով աշխատող 8 մլն ավտոմեքենա: Նոր` 9 կամ 10 աստիճան փոխանցման տուփերի մասին խոսելիս հարկ է նշել, որ խաղադրույքը կատարվում է ոչ միայն վառելիքի խնայողության մեխանիզմի, այլև եզակիության վրա: Հեռանկարային փոխանցման տուփը նախատեսված է ցանկացած դասի ավտոմեքենայի համար: Փորձագետները նշում են, որ եթե նախագծի մշակումը հաջողվի, ապա չի կարելի բացառել հնարավորությունը, որ մրցակիցները ստանան GM-ի և Ford-ի համաձայնությունը և արտոնագրեն արտադրությունը, ինչն ընկերություններին լրացուցիչ եկամուտ կապահովի:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում