Գլխավոր Լրահոս

Թուրքիայի Դերիկ գավառի վերջին երկու հայը

Թուրքիայի Դերիկ գավառի վերջին երկու հայը
Թուրքիայի Մարդինի շրջանի Դերիկ գավառում ընդամենը երկու հայ է մնացել` Յուրշալըն և Նաիմ Դեմիրջիները: Թուրքական Dogan գործակալությունը ներկայացնում է Դերիկի վերջին հայերին: Մինչև 1915թ. Հայոց ցեղասպանությունը Դերիկի գավառում ապրում էր 19 հազ. հայ: Ցեղասպանությունից հետո` 1930-ականներին, շրջանում դեռ բնակվում էին հայեր, որոնք ստիպված էին լքել Դերիկը: Ներկայում` Գևորգ Դեմիրջիի մահվանից հետո, մնացել են միայն Դեմիրջի ամուսինները: Ընտանիքն իր օրվա հացը վաստակում է դարբնությամբ: Ցեղասպանությունից հետո Դերիկի 17-րդ դարի Սբ Գևորգ հայկական եկեղեցին վերածվում է ախոռի: Հայկական համայնքի օգնությամբ Մարդինի վերջին հայերը  գնում են ախոռի վերածված եկեղեցին, վերանորոգում այն և կրոնական արարողություններ իրականացնում այնտեղ: Այժմ Դիմիրջիներն ամեն շաբաթ-կիրակի այցելում են եկեղեցի, աղոթք անում, ինչպես նաև հոգում շինության կարիքները: Դեմիրջիները պատմում են, որ տարին մեկ-երկու անգամ Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչներն այցելում են եկեղեցի: Եկեղեցի են այցելում նաև շրջակա բնակավայրերի բնակիչները: Ամուսիններն ասում են, թե մտադիր չեն հեռանալ Դերիկից: Ներկայում նրանց միայն մի հարց է մտահոգում` ով կխնամի եկեղեցին իրենց մահվանից հետո:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում