Մեծ Բրիտանիայում գործարկվել է «Facebook` կենդանիների համար»

Մեծ Բրիտանիայում թողարկվել է առաջին սոցցանցը`My Social Petwork, որը նպատակ ունի միավորել աշխարհի բոլոր կենդանիներին և նրանց տերերին, հաղորդում է Cnet-ը:
My Social Petwork-ը հնարավորություն է տալիս երկու օգտահաշիվ գրանցել` առաջինը` կենդանիների և երկրորդը` տերերի համար: Անձնական էջերում կարելի է տեղադրել կենդանիների լուսանկարներ և տեսանյութեր: Ինչպես գրում է բրիտանական Telegraph-ը, սոցցանցի աշխատակիցները լուսանկարների մոնիթորինգ են անցկացնում, որոնցից լավագույնները տեղադրվում են սոցցանցի գլխավոր էջում:
Բարեգործական ընկերությունները, իրենց հերթին, մտադիր են օգտագործել My Social Petwork-ը` անտուն կենդանիներին տերեր գտնելու նպատակով:
Ներկայում Մեծ Բրիտանիայում հաշվվում է մոտ 16 մլն կատու և շուն: Վիճակագիրները տեղեկացնում են, որ յուրաքանչյուր 10-րդ կենդանու տերը շաբաթական առնվազն մեկ անգամ համացանց է ներբեռնում իր կենդանու լուսանկարները: Այդպիսով` նոր սոցցանցը զարգացման մեծ ներուժ ունի:
Թեմա
Civilnet










