Գլխավոր Լրահոս

Amazon-ը տարեցների համար խանութ է գործարկել

Amazon-ը տարեցների համար խանութ է գործարկել
Ամերիկյան Amazon ընկերությունը նոր օնլայն խանութ է գործարկել` Amazon Seniors (Amazon 50+), որը նախատեսված է մեծահասակ և տարեց մարդկանց համար, հաղորդում է TechCrunch-ը: Ընկերությունը փորձել է հնարավորինս կոռեկտ նկարագրել Amazon Seniors-ի լսարանը. այն է` «50 տարեկանից բարձր ակտիվ և առողջ կյանք վարող մարդկանց համար»: Ելնելով այս անվանումից` կարելի է հետևություն անել, որ նոր ծառայությունը կենտրոնացած է «առողջ» ապրանքների, օրինակ սննդամթերքի, ֆիտնեսի համար անհրաժեշտ պարագաների, անձնական հիգիենայի պահպանման, բժշկական ապրանքների վաճառքի ուղղությամբ: Կայքում ներդրված է նաև ապրանքների առաքման համակարգ, որին կարելի է բաժանորդագրվել: Համակարգի միջոցով պատվեր կատարելու դեպքում տրամադրվում է 15% զեղչ: Հատկանշական է, որ Amazon 50+-ը ոչ միայն էլեկտրոնային խանութի դեր է կատարում, այլև պատվերների վերաբերյալ խորհրդատվական ծառայություն է տրամադրում: Հատկանշական է, որ Jupiter Research հետազոտական ընկերության տվյալների համաձայն` ԱՄՆ-ի 195 մլն ինտերնետ օգտագործողների մեկ երրորդը 50-ից բարձր անձինք են:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում