Google-ը պաշտոնապես ներկայացվել է Glass-ի բնութագրիչները

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունն առաջին անգամ հրապարակել է Google Glass «խելացի ակնոցի» տեխնիկական բնութագրիչները, հաղորդում է Mashable-ը:
Գաջեթն ունի 5 Մգպ տեսախցիկ, որի միջոցով հնարավոր է լուսանկարել և տեսանկարել, 16 Գբ հիշողությամբ ֆլեշ հիշողության կուտակման սարք, որը սինխրոնիզացված է տվյալների պահպանման Google Drive ամպային ծառայության հետ, microUSB և լիցքավորման սարք:
Ակնոցի թափանցիկ փոքր էկրանը համարժեք է 2,5 մ հեռավորության վրա տեղակայված 25-դյույմանոց HD էկրանին: Գաջեթի մարտկոցների խնայողության նպատակով ակնոցը համատեղված է Wi-Fi 802.11b/g հնացած տարբերակի հետ:
Սարքավորման ներսից եկող ձայները կարող է լսել միայն օգտագործողը: Google Glass-ի ամբողջական օգտագործման համար հարկ կլինի Android 4.0.3 (Ice Cream Sandwich) և ավելի բարձր տարբերակի օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոն, որն ունի Bluetooth և MyGlass բջջային ծրագիր:
Հիշեցնենք, որ Google Glass սարքավորման մասին տեղեկություներ էին տարածվել դեռ անցած տարվա հունիսին, իսկ մարտի 8-17-ը Տեխասում անցկացված South by Southwest (SXSW) համաժողովի շրջանակում պատմել է Glass «խելացի» ակնոցի համար նախատեսված առաջին հինգ բջջային ծրագրերի մասին:
Օրերս Google-ը հայտարարել էր, որ Google Glass-ի մատակարարումը ծրագրային մշակման մասնագետներին կսկսվի առաջիկա ամսում:
Թեմա
Civilnet










