Գլխավոր Լրահոս

Sony-ն գործարկել է աշխարհի ամենաարագ ինտերնետը

Sony-ն գործարկել է աշխարհի ամենաարագ ինտերնետը
Ապրիլի 16-ին հայտնի է դարձել, որ էլեկտրատեխնիկա արտադրող ճապոնական Sony ընկերությունը So-net Entertainment ինտերնետ պրովայդերի միջոցով գործարկել է Ճապոնիայի ամենաարագ օպտիկամանրաթելային ցանցը` Nuro, որն ապահովում է ինտերնետի բեռնման մինչև 2 Գբտ/վրկ արագություն, հաղորդում է Mashable-ը: Տվյալների ներբեռնման արագությունը կազմում է 1 Գբտ/վրկ: Nuro-ից օգտվելու հնարավորություն ունեն մայրաքաղաք Տոկիոյի և մոտակա 6 պրեֆեկտուրաների բնակիչները: Հատկանշական է, որ գերարագ ինտերնետի ամսական վճարը մոտ $50 է: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում գոյություն ունի Google Fiber անվանումով համանման նախագիծ, որն աշխատում է փորձնական ռեժիմով: Որպես բազա ընտրված է Կանզաս Սիթին, որի տարածքում ապրող 600 հազ. բնակչի համար ստեղծվել է նոր սերնդի օպտիկական ցանց: Ամսական $120-ի դիմաց բաժանորդին տրամադրվում է 1 Գբտ/վրկ արագությամբ անսահմանափակ ինտերնետ, Fiber-TV և Nexus 7 պլանշետ: Նշենք, որ Google-ի սահմանած արագությունը որոշակի իմաստ ունի. համակարգիչներում ներկառուցված ցանցային սարքավորումների մեծ մասն ունի 1 Գբտ/վրկ արագության սահմանափակում: Այդպիսով` հասարակ օգտագործողների մեծ մասը չի կարողանա օգտագործել Nuro-ի ամբողջական ներուժը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում