Գլխավոր Լրահոս

Չնայած Թուրքիայի ճնշմանը` Կանադայում «Մարդու իրավունքների համար» թանգարանը կկազմակերպի Ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն

Չնայած Թուրքիայի ճնշմանը` Կանադայում «Մարդու իրավունքների համար» թանգարանը կկազմակերպի Ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն
2014թ. Կանադայի «Մարդու իրավունքների համար» թանգարանում կբացվի «Ցեղասպանություն» բառի հեղինակ Ռաֆայել Լեմկինի բաժինը, որում նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն կլինի, հաղորդում է «Ակօսը»: Բաժնում կցուցադրվեն Հայոց ցեղասպանության մասին պատմող լուսանկարներ, ինչպես նաև փաստաթղթեր: Թուրքիան սակայն արդեն սկսել է ճնշումներ գործադրել և շանտաժի ենթարկել Կանադայի կառավարությանն ու թանգարանի տնօրինությանը` բացառելու թանգարանում Հայոց ցեղասպանության նվիրված ցուցադրությունը: Կանադայում Թուրքիայի դեսպան Թունջայ Բաբալըն նախազգուշացրել է Կանադայի կառավարությանը, որ ցուցադրության բացումը բացասաբար է ազդելու երկու երկրների հարաբերությունների վրա: Դեսպանն ասել է, որ դա կվնասի թուրք-կանադական տնտեսական հարաբերություններին` ակնարկելով, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները հետագայում $2,5 մլրդ-ից կարող են հասնել $10-15 մլրդ-ի: «Թուրքերի կողմից հայերի կոտորածները Ցեղասպանություն որակելը կարող է վնասել Կանադայի և Թուրքիայի շահավետ առևտրական հարաբերություններին, սակայն «Մարդու իրավունքների համար» թանգարանը մտադիր չէ 1,5 մլն հայերի կոտորածը Ցեղասպանությունից բացի մեկ այլ անունով կոչել»,- ասել է Կանադայի «Մարդու իրավունքների համար» թանգարանի շահառուների հարաբերությունների ղեկավար Քլինտ Քըրլը` ի հեճուկս Անկարայի ճնշումներին: Նա նաև վստահություն է հայտնել է, որ թանգարանը չի հրաժարվելու Ցեղասպանությանը նվիրված ցուցադրության գաղափարից: Թեմային անդրադարձել է նաև Շվեդիայի Հայկական ասոցիացիաների միությունը` ողջունելով թանգարանի խիզախ ու սկզբունքային կեցվածքը:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում