Գլխավոր Լրահոս

Թուրքիայի փոխվարչապետը կրկին առաջ է քաշում պատմաբանների հանձնաժողովի գաղափարը

Թուրքիայի փոխվարչապետը կրկին առաջ է քաշում պատմաբանների հանձնաժողովի գաղափարը
Ֆրանսիայում գտնվող` Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրին` նշելով, որ հայկական պնդումներն այս կապակցությամբ անհիմն են: Նա ասել է, որ խնդիրը ոչ թե քաղաքական գործիչներինն է, այլ պատմաբաններինը, և որ թուրքական արխիվները մինչև վերջ բաց են ուսումնասիրողների համար: Արընչի խոսքով` Թուրքիան առաջարկել է պատմաբանների հանձնաժողով ստեղծել, մինչդեռ Հայաստանը դեռ չի պատասխանել: Ավելի վաղ Բյուլեն Արընչըն անդրադարձել է Ֆրանսիայի սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժող օրինագծի գաղափարին: Ֆրանսիայի թուրքական կազմակերպությունների հետ հանդիպմանը Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել էր, թե Թուրքիան ցեղասպանություն չի իրականացրել: «Հնարավոր է, որ Անատոլիայի որոշ վայրերում ողբերգական իրադարձություններ են եղել, սակայն դրանից տուժել են ոչ միայն հայերը, այլև թուրքերը: Թուրքիայի համար 1915թ. վերաբերյալ օրինագիծն անընդունելի է»,- ասել էր նա:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում