Facebook սոցցանցը թարմացրել է սեփական բջջային ծրագիրն ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության iPhone և iPad սարքավորումների համար, հաղորդում է Cnet-ը:
Թարմացված տարբերակի գլխավոր առանձնահատկությունը երկխոսության` չաթի գործառույթի կատարելագործումն է. ներկայում Apple սարքավորումների տերերը հնարավորություն ունեն սոցցանցի անձնական էջից ակնթարթային հաղորդագրություններ ուղարկել իրենց ընկերներին` առանց բջջային մյուս ծրագրերից (էլփոստ, նորությունների ժապավեն և այլն) հեռանալու: Facebook-ի բջջային ծրագրի թարմացված տարբերակն արդեն հասանելի է AppStor օնլայն խանութում:
Համանման գործառույթներ են նախատեսված նաև Facebook-ի նոր` Home բջջային ծրագրի համար: Android հարթակի համար նախատեսված այս նոր ինտերֆեյսը պաշտոնապես ներկայացվել էր ապրիլի 4-ին:
Civilnet











