Գլխավոր Լրահոս

Աշխարհում օրական ակտիվացվում է 1,5 մլն Android սարքավորում

Աշխարհում օրական ակտիվացվում է 1,5 մլն Android սարքավորում
Google տեխնոլոգիական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը ներկայացրել է Android օպերացիոն համակարգի վիճակագրական վերջին ցուցանիշները, հաղորդում է All Things Digital-ը: Շմիդտի խոսքով` 2008թ. Android հարթակի թողարկումից ի վեր աշխարհում ակտիվացվել է այս հարթակով աշխատող մոտ 750 մլն սարքավորում: Android գաջեթների օրական ակտիվացման քանակը կազմում է 1,5 մլն: Համեմատության համար նշենք, որ 2012թ. այս ցուցանիշը 700 հազ. էր: Ներկայում ամսական գործարկվում է Android-ով աշխատող շուրջ 45 մլն պլանշետ և սմարթֆոն: Շմիդտի կանխատեսմամբ` 6-9 ամսվա ընթացքում Android-ով աշխատող սարքավորումների ընդհանուր քանակը կգերազանցի 1 մլրդ-ը, իսկ մեկ կամ երկու տարի անց` 2 մլրդ-ը: Հատկանշական է, որ Google-ն ի սկզբանե նպատակ չի ունեցել Android-ն օգտագործել սմարթֆոնների և պլանշետների համար: Ինչպես նշել է ընկերության ծրագրային մշակման մասնագետ Էնդի Ռուբինը, բջջային հարթակը նախատեսված է եղել համակարգիչներին միացման հնարավորություն ունեցող «խելացի» տեսախցիկների համար: Սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ Android-ի կիրառման ոլորտն ավելի լայն է: Արդյունքում` ներկայում ծրագիրը զբաղեցնում է սմարթֆոնների համաշխարհային շուկայի 70%-ը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում