Գլխավոր Լրահոս

Intel-ը խոստանում է 200-դոլարանոց սենսորային նեթբուք թողարկել

Intel-ը խոստանում է 200-դոլարանոց սենսորային նեթբուք թողարկել
Ամերիկյան Intel տեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչները եռամսյակային հաշվետվությունը ներկայացնելիս խոստացել են, որ մոտ ապագայում շուկայում կհայտնվի նեթբուքի և պլանշետի հիբրիդը, որը կունենա սենսորային էկրան և կարժենա $200, հաղորդում է Cnet-ը: Ընկերության գլխավոր տնօրեն Փոլ Օտելինին հայտարարել է, որ մինչև տարեվերջ շուկայում կհայտնվի Bay Trail սերնդի Atom պրոցեսորների բազայով աշխատող սենսորային էկրանով սարքավորումը, որի մեկնարկային արժեքը կկազմի $200: Հիբրիդային նոր սարքավորումը կաշխատի Windows 8 օպերացիոն համակարգով: Դատելով Օտելինիի խոսքից` կարելի է եզրակացնել, որ խոսքը նեթբուքի մասին է: Տեխնիկական բնութագրիչների առումով այն իրենից կներկայացնի նեթբուքի և պլանշետի միջին տարբերակը: Ակնկալվում է, որ քառամիջուկ Atom Bay Trail պրոցեսորները շուկայում կհայտնվեն 2013թ. 2-րդ կիսամյակում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում