Գլխավոր Լրահոս

WhatsApp-ն առաջ է անցել Twitter-ից

WhatsApp-ն առաջ է անցել Twitter-ից
WhatsApp մեսենջերն օգտատերերի թվով առաջ է անցել Twitter միկրոբլոգների ցանցից, հաղորդում է TechCrunch-ը: Այս մասին ապրիլի 16-ին D: Dive Into Mobile համաժողովի շրջանակում հայտարարել է WhatsApp-ի ղեկավար Յան Կումը` չնշելով սակայն WhatsApp-ի օգտատերերի հստակ թիվը: Հիշեցնենք, որ Twitter-ի ակտիվ լսարանն ամսական կտրվածքով ավելի քան 200 մլն է: Փոխանցված հաղորդագրությունների քանակով WhatsApp մեսենջերն առաջ է անցնում անգամ Facebook խոշորագույն սոցցանցից: Մեսենջերի օգտատերերն օրական ստանում են 8 մլրդ և ուղարկում 12 մլրդ հաղորդագրություն, մինչդեռ Facebook-ում օրական շրջանառվում է 10 մլրդ հաղորդագրություն: Կումն ընդգծել է նաև, որ WhatsApp-ի ղեկավարությունը մտադիր չէ գովազդներ ներառել մեսենջերում: Հիշեցնենք, որ WhatsApp-ը ստեղծվել է 2009թ. Yahoo!-ի նախկին աշխատակիցների կողմից: Ծրագիրը հասանելի է Android, iOS, Symbian, Windows Phone, BlackBerry օպերացիոն համակարգերից օգտվողների համար և հնարավորություն է տալիս հաղորդագրություններ, լուսանկարներ, ձայնային ֆայլեր և տեսանյութեր փոխանակել: WhatsApp-ի մրցակիցներն են հարավկորեական Samsung-ի ChatON մեսենջերն ու Viber և GroupMe անկախ ծրագրերը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում