Facebook-ը գովազդատուից $1 մլն է պահանջել

Գովազդային տեսանյութը, որն ամռանը հնարավոր է` հայտնվի Facebook սոցցանցում, կտարբերվի իր բարձր գնով: Ինչպես հաղորդում է Ad Age-ը, վկայակոչելով Facebook-ին մոտ կանգնած իր աղբյուրները, 15 վայրկյան տևողությամբ տեսանյութի համար սոցցանցը գովազդատուներից $1 մլն է պահանջում:
Facebook-ը խոշոր գովազդատուների հետ բանակցություններ է վարում` հունիսի և հուլիսի առաջին պատվերները գրանցելու նպատակով: Գովազդային հայտարարությունների ձևաչափը դեռ որոշված չէ:
Նշենք, որ գովազդի բարձր գնանշումները պայմանավորվում են օգտատերերի հնարավոր բացասական արձագանքներով: Նշենք, որ օգտատերերին օրական ցուցադրվելու է առնվազն 3 գովազդային հայտարարություն:
Թեմա
Civilnet










