Գլխավոր Լրահոս

Microsoft-ը հերքել է սեփական սմարթֆոնի թողարկման մասին լուրը

Microsoft-ը հերքել է սեփական սմարթֆոնի թողարկման մասին լուրը
Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը մտադիր չէ սեփական սմարթֆոնը թողարկել: Ինչպես հաղորդում է Engadget-ը, այս մասին հայտարարել է ընկերության Windows Phone Division ստորաբաժանման կորպորատիվ գծով փոխնախագահ Թերի Միրսոնը, որը պատասխանատու է Windows Phone օպերացիոն համակարգի մշակման, մարքետինգի, վաճառքի և զարգացման ռազմավարության համար: Միրսոնի խոսքով` Microsoft-ը սեփական սմարթֆոն թողարկելու անհրաժեշտություն չունի: Նրա կարծիքով` ավելի նպատակահարմար է աշխատել փորձառու գործընկերների հետ, ինչպիսիք են, օրինակ, ֆիննական Nokia-ն ու թայվանական HTC-ն, որոնք բավականաչափ փորձն ու անհրաժեշտ բոլոր հնարավորություններն ունեն սմարթֆոն ստեղծելու համար: Հիշեցնենք, որ Microsoft-ի կողմից սեփական սմարթֆոնի թողարկման մասին լուրերը սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ ընկերությունը 2012թ. ներկայացրեց Surface պլանշետը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում