Գլխավոր Լրահոս

ՀՀԿ-ն անկեղծ է, քան երբեք

Հանրապետական կուսակցության խոսնակ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտական շտաբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ-ն չի քաղաքականացնում Երևանի ավագանու ընտրությունները:

Շարմազանովի կողմից սա անկեղծության բացառիկ դրսևորում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական պայքարում իշխող կուսակցությունը հազիվ թե կարողանար տպավորիչ «հաղթանակներ» տոնել իր մրցակիցների նկատմամբ: Այդ իսկ պատճառով՝ իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում զուտ քաղաքական գործընթացները ապաքաղաքական հարթություն տեղափոխելու համար:
Այն, որ յուրաքանչյուր ընտրություն քաղաքական է, գրեթե աքսիոմ է: Ժողովրդի իշխանության ստանձնումն ու իրացումը բացառապես քաղաքական գործընթացներ են՝ սկսած գյուղապետներից, վերջացրած նախագահով:

Երևանի ավագանու ընտրությունները այս առումով պակաս կարևոր քաղաքական ընտրություններ չեն, քանի որ հանրապետության կեսը՝ տնտեսական և մարդկային ռեսուրսի առումով, կենտրոնացած է մայրաքաղաքում: Չհաշված, որ զարգացած ժողովրդավարական ավանդույթ ունեցող երկրներից շատերում մայրաքաղաքի ղեկավարները շատ հաճախ երկրի ղեկավարի բավական լուրջ թեկնածուներ են:
Այս տեսանկյունից նայելու դեպքում Երևանի ավագանու ընտրությունները կարող են դիտարկվել նաև որպես 2018թ. նախագահական ընտրությունների նախավարժանք:

Բնականաբար, Հանրապետական կուսակցությունը այս իրողություններին նայում է բավական այլ՝ ապաքաղաքական տեսանկյունից՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը գրեթե հավասարեցնելով միջին վիճակագրական չինովնիկի կարգավիճակի:

Միևնույն ժամանակ, իշխանության ներսում գործող ներկայիս խաղի կանոնների համաձայն՝ բոլորովին էլ նպատակահարմար չէ, որ հատկապես ժողովրդի կողմից անմիջականորեն ընտրված պաշտոնյաներից որևէ մեկը ձեռք բերի քաղաքական ինքնուրույնություն և իշխանության ներսում ձևավորի սեփական բևեռը: Այդպիսի գործընթաց կարող է սկսել քաղաքական մտածողությամբ և քաղաքական ընտրություններով քաղաքապետ ընտրված գործիչը: Իսկ ապաքաղաքական կոդերով ընտրված յուրաքանչյուր քաղաքապետ դառնալու է կենտրոնական իշխանությունների կամակատարը: Գործող իշխանությունները պարզապես ի վիճակի չեն որևէ մեկին լիարժեք անկախություն ընձեռելու Երևանը կառավարելու հարցում, առավել ևս, որ այդ մեկը կարող է լինել ոչ իշխանական կուսակցության ներկայացուցիչ:  

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում