Գլխավոր Լրահոս

Հուշարձանների միջազգային օրը 2013թ.՝ «Կրթության ժառանգությունը» խորագրի ներքո

Հուշարձանների միջազգային օրը 2013թ.՝ «Կրթության ժառանգությունը» խորագրի ներքո

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թ. ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:

Այս յուրահատուկ օրը հնարավորություն է ընձեռում բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ի կողմից առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու համաշխարհային ժառանգության բազմա­զանությունը: Մշակույթի նախարարության պաշտոնական կայքը հաղորդում, որ 2013 թ. համար ԻԿՕՄՕՍ-ն առաջարկել է ապրիլի 18-ը նշել «Կրթության ժառանգությունը» խորագրի ներքո` կոչ անելով հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում անդրադառնալ ժառանգության այն բոլոր տեսակներին, որոնք առնչվում են կրթությանը:

ՀՀ մշակույթի նախարարությունը համապատասխան շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ իրականացնելու է առաջարկված «Կրթության ժառանգությունը» խորագրով միջոցառումներ, որոնց միջոցով մեկ անգամ ևս հնարավորություն կստեղծվի հանրությանը հաղորդակից դարձնելու Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող կրթօջախներին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում