Գլխավոր Լրահոս

Google Glass-ն արդեն eBay-ում է

Google Glass-ն արդեն eBay-ում է
Առցանց առևտրով զբաղվող eBay կայքում հայտնվել է Google Glass-ի վաճառքի մասին հայտարարությունը, հաղորդում է Forbes-ը: Google-ի «խելացի ակնոցի» ընթացիկ գին է սահմանված $94,3-ը: eBay-ի տվյալների համաձայն` սարքավորումը տրամադրվում է բոլորովին նոր վիճակում: Հիշեցնենք, որ մինչ այժմ Google Glass-ը կարող էին ձեռք բերել միայն ընտրյալները` այն մի քանի հազար մարդիկ, որոնք ընտրվել էին #ifihadglass մրցույթի շրջանակում: Ընկերությունը հնարավորություն էր տվել նրանց ձեռք բերել ակնոցը $1,5 հազ-ով: Google պաշտոնական կայքում հնարավոր է ձևաթուղթ լրացնել` տեղեկանալու Google Glass-ի զանգվածային տարածման մասին: http://www.google.com/glass/start/ Ընկերության ներկայացուցիչները հույս են հայտնում, որ դա տեղի կունենա 2014թ.: Հիշեցնենք, որ Google Glass սարքավորման մասին տեղեկություներ էին տարածվել դեռ անցած տարվա հունիսին, իսկ մարտի 8-17-ը Տեխասում անցկացված South by Southwest (SXSW) համաժողովի շրջանակում պատմել է Glass «խելացի» ակնոցի համար նախատեսված առաջին հինգ բջջային ծրագրերի մասին: Օրերս Google-ը հայտարարել էր, որ Google Glass-ի մատակարարումը ծրագրային մշակման մասնագետներին կսկսվի առաջիկա ամսում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում