Գլխավոր Լրահոս

Կառավարությունը կազմակերպությունների և բուժհաստատությունների «սև ցուցակ» կունենա

Կառավարությունը կազմակերպությունների և բուժհաստատությունների «սև ցուցակ» կունենա

Կառավարությունը ցանկանում է սահմանափակել թերի ֆինանսական հաշվետվություններով կազմակերպությունների մուտքը պետական գնումների գործընթաց: Կառավարության այսօրվա` ապրիլի 18-ի նիստին վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը ֆինանսների նախարարությանը հանձնարարեց մշակել կառավարության որոշման նախագիծ, որով կարգելվի ֆինանսական թերի հաշվետվություններով ընկերություններին մասնակցել պետական գնումների գործընթացին:

Տիգրան Սարգսյանի խոսքով` օրենսդրության պահանջներով խոշոր կազմակերպությունները պարտավոր են տարին մեկ անգամ հրապարակել իրենց ֆինհաշվետվություններն ու անկախ աուդիտորական եզրակացությունները, մինչդեռ բազմաթիվ ընկերությունների ֆինհաշվետվությունները թերի են եղել և արժանացել են աուդիտորական բացասական եզրակացության, իսկ մի շարք կազմակերպություններ ընդհանրապես անտեսել են օրենքի պահանջը և չեն հրապարակել հաշվետվությունները:

«Եթե մենք չենք կարողանում տեսնել տվյալ կազմակերպության իրական ֆինանսական վիճակը, ապա այդ ընկերությանը պետք է արգելել մասնակցել պետական գնումներին»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Նա նշեց, որ համանման մոտեցում պետք է կիրառվի նաև բուժհաստատությունների դեպքում. այն է` թերի ֆինհաշվետվություն ներկայացրած բուժհաստատություննները ևս պետք է հայտնվեն կառավարության «սև ցուցակում»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում