Գլխավոր Լրահոս

Evernote-ը գաջեթներ կթողարկի

Evernote-ը գաջեթներ կթողարկի
Ինտերնետային տվյալների պահպանման Evernote ծառայությունն այսուհետ կզբաղվի գաջեթների արտադրությամբ, հաղորդում է Mashbale-ը: Այս մասին Տոկիոյում անցկացված տեխնոլոգիական համաժողովի ընթացքում հայտարարել է ընկերության ղեկավար Ֆիլ Լիբինը: Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ սարքավորման մասին է խոսքը: Գաջեթների արտադրությունը կսկսվի 3-4 տարի հետո: Ընկերությունն անձամբ չի զբաղվի դրանց հավաքմամբ, սակայն կստեղծի դրանց դիզայնը: Evernote-ը վերջերս դարձել է նաև Google Glass «խելացի» ակնոցի առաջին բջջային ծրագրերից մեկը: Հիշեցնենք, որ 2013թ. մարտին հաքերեները փորձել էին կոտրել ծառայությունը: Evernote-ը հնարավորություն է տալիս օգտատերերին պահպանել ոչ միայն տեքստային հաղորդագրությունները, այլև ինտերնետի ամբողջական էջերը: Հաքերային այս հարձակման հետևանքով Evernote-ը ստիպված էր «զրոյացնել» 50 մլն օգտատիրոջ գաղտնաբառերը: Ընկերության պաշտոնական հաղորդագրության համաձայն` հաքերային հարձակման հետևանքով ծառայության տվյալների արտահոսք տեղի չի ունեցել:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում