Գլխավոր Լրահոս

Toshiba-ն թողարկվել է գերճշգրիտ էկրանով առաջին ուլտրաբուքը

Toshiba-ն թողարկվել է գերճշգրիտ էկրանով առաջին ուլտրաբուքը
Էլեկտրատեխնիկա արտադրող ճապոնական Toshiba ընկերությունը ներկայացրել է Windows օպերացիոն համակարգով աշխատող գերճշգրիտ` Pixel Pure էկրանով առաջին KIRAbook ուլտրաբուքը, հաղորդում է TechCrunch-ը: Ուլտրաբուքն ունի 13,3-դյույմանոց էկրան, աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգով, և քանի որ այս հարթակն ունի սենսորային գործառույթ, ապա հավելյալ վճարի դեպքում ուլտրաբուքը հնարավոր է գործարկել նաև սենսորային համակարգով: Էկրանի պիքսելների խտության առումով KIRAbook-ը քիչ է զիջում MacBook Pro Retina նոութբուքներին: Համեմատության համար նշենք, որ Apple-ի OS X-ով և Google-ի Chrome OS-ով աշխատող համակարգիչներն այս հնարավորությունը չունեն: Նշենք, որ Toshiba KIRAbook ուլտրաբուքն ունի Intel Core i5/i7 պրոցեսոր, 256 Գբ հիշողությամբ SSD կուտակման սարք, 8 Գբ օպերացիոն հիշողություն, ստեղնաշարային LED լուսավորման համակարգ: Առանց սենսորային համակարգի` ուլտրաբուքը կշռում է 1,2 կգ, ինչը նշանակում է, որ այն գրեթե 200 գ-ով ավելի թեթև է MacBook Air-ից: 2013թ. մայիսի 3-ից KIRAbook ուլտրաբուքը հնարավոր կլինի ձեռք բերել ԱՄՆ-ի ինտերնետ խանութներում կամ Toshiba-ի պաշտոնական կայքում: Մայիսի 12-ից նորույթը կհայտնվի մանրածախ առևտրի շուկայում, որի արժեքը կտատանվի $1,6 հազ-ից $2 հազ-ի միջակայքում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում