Գլխավոր Լրահոս

Nokia-ի նախկին աշխատակիցները սմարթֆոն կթողարկեն

Nokia-ի նախկին աշխատակիցները սմարթֆոն կթողարկեն
Հեռախոսներ արտադրող ֆիննական Nokia ընկերության նախկին աշխատակիցների հիմնած Jolla Mobile ստարտափը մայիսին կներկայացնի իր առաջին հեռախոսը, հաղորդում է BusinessInsider-ը: Jolla Mobile-ի խորհրդի նախագահ Անտի Սարնիոն հայտարարել է, որ նորույթը կունենա ժամանակակից սկանդինավյան դիզայն: Ընկերությունը նոր սմարթֆոնի նախնական պատվերները կսկսի ընդունել մայիսի կեսին, ինչի օգնությամբ կփոխհատուցի արտադրության ֆինանսավորումը: Հայտնի է, որ գնորդները հնարավորություն կունենան ինքնուրույն ընտրել սմարթֆոնի դիզայնը: Ակնկալվում է, որ սարքավորման արտադրությունը սկսելու համար Jolla-ն գումար կհավաքագրի կրեատիվ նախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող Kickstarter և Indiegogo ընկերությունների միջոցով: Հիշեցնենք, որ 2011թ. մարտին Nokia-ի մի խումբ աշխատակիցներ, որոնք մասնակցել էին MeeGo բջջային հարթակի մշակման գործընթացին, հեռացան ընկերությունից և հիմնեցին Jolla ստարտափը: Նրանց թվում էր Մարկ Դիլոնը, որն ընկերությունում աշխատել էր գրեթե 11 տարի, իսկ 2006-ից զբաղեցրել էր MeeGo հարթակի մշակման գլխավոր ինժեների պաշտոնը: Jolla-ի յուրահատկություններից մեկն այն է, որ նրա օպերացիոն համակարգը պաշտպանված կլինի արտոնագրային վեճերից, քանի որ այն կստեղծվի անկախ հարթակի հիման վրա: 2013թ. աշնանը Jolla-ն ներդրողների օգնությամբ ներգրավել էր €200 մլն` MeeGo հարթակի մշակման աշխատանքներն ավարտին հասցնելու համար, որը հետագայում վերանվանվեց Sailfish: Փորձագետների կարծիքով` Jolla-ն արտոնագրման ճանապարհով կսկսի տարածել այս հարթակը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում