Գլխավոր Լրահոս

Հարցը կոշտ է դրվել

Հարցը կոշտ է դրվել

Կառավարությունում որոշել են ոչ միայն խստացնել պետական գնումների գործընթացը, այլև սահմանել ապրանքատեսակների առաստաղային գներ։ Գործադիրը նախատեսում է նաև «սև ցուցակ» ունենալ՝ բացառելով նրանում ընդգրկվող ընկերությունների մասնակցությունը պետգնումներին։

Ապրիլի 18-ի նիստում կառավարությունը հավանություն տվեց ֆինանսների նախարարության ներկայացրած որոշման նախագծին, որով սահմանվում են պետական կառավարման մարմինների և հիմնարկների կողմից ձեռք բերվող 227 անվանում ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերն ու առավելագույն գները։

Ներկայացնելով որոշման նախագիծը՝ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ պատվիրատուների կողմից ձեռք բերվող ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերը չպետք է տարբերվեն հաստատված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերի պարամետրերից, իսկ գները չպետք է գերազանցեն հաստատված ապրանքատեսակների առավելագույն գներից։ Բացի այդ՝ արգելվելու է հաստատված տեխնիկական բնութագրերից տարբերվող և առավելագույն գները գերազանցող գներով ապրանքատեսակների ձեռքբերումը՝ առանց կառավարության թույլտվության։

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը նշեց, որ բոլոր նախարարները անձնական վերահսկողության տակ պետք է պահեն պետգնումների այս ընթացակարգերը։

Սարգսյանի խոսքով՝ ֆինանսների նախարարությունն առանձնացրել է բոլոր այն ապրանքատեսակները, որոնք ամեն տարի ձեռք են բերվում պետական մարմինների կողմից ու կազմում ընդհանուր պետական գնումների մոտ 70%-ը։ «Հսկող մարմինները հայտնաբերել են, որ շատ հաճախ կրկնվող ապրանքատեսակների ձեռքբերման գինը մրցույթով լինում է ավելի բարձր, քան խանութում, ինչն անթույլատրելի է։ Հակառակը պետք է լինի՝ ավելի էժան, քան խանութում։ Հիմա մենք շատ կոշտ ֆիլտր ենք սահմանում»,– ասաց Սարգսյանը՝ հավելելով, թե արգելվում են սահմանվածից բարձր գնով գնումները և վերահսկողության պատասխանատվությունը դրվում է նախարարների վրա։

Տիգրան Սարգսյանը ֆինանսների նախարարությանը հանձնարարեց մշակել որոշման նախագիծ, որը կսահմանի՝ այն ձեռնարկությունները, որոնց ֆինանսական հաշվետվությունները հավաստի չեն լինի, իրավունք չեն ունենա մասնակցելու պետական գնումների գործընթացին։ Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ ֆինանսների նախարարությունը հրապարակել է այն խոշոր ձեռնարկությունների անունները, որոնք 2011թ. արդյունքներով աուդիտի եզրակացությամբ ունեն լրջագույն թերություններ կամ չունեն աուդիտի եզրակացություն։ Սա նշանակում է, որ նրանց ֆինանսական հաշվետվությունները հավաստի չեն, և «ճիշտ կլինի, որ այս ձեռնարկություններն իրավունք չունենան մասնակցելու պետգնումներին»։

«Համանման սկզբունք մենք որդեգրելու ենք նաև առողջապահական ծառայություններից օգտվելու ժամանակ։ Եթե նրանց ֆինանսական հաշվետվությունները թերի են, կամ աուդիտորը եզրակացություն է տալիս, որ իր կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունն ունի լրջագույն թերություններ և այդ հաշվետվությունը չի արտահայտում իրականությունը, մենք այդպիսի խոշոր բուժհաստատություններին նույնպես պետք է սև ցուցակում տեսնենք և նրանց նկատմամբ շատ խիստ լինենք»,– նշեց Սարգսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում