Գլխավոր Լրահոս

Lenovo-ն թողարկել է IdeaCentre Horizon համակարգիչ-պլանշետը

Lenovo-ն թողարկել է IdeaCentre Horizon համակարգիչ-պլանշետը
Համակարգիչներ արտադրող չինական Lenovo ընկերությունը թողարկել է նոր` IdeaCentre Horizon սարքավորումը, որն առաջին անգամ ներկայացվել է CES 2013 համաժողովի շրջանակում: Նոր` 27-դյույմանոց էկրանով սարքավորման առանձնահատկությունն այն որպես ամբողջական մոնոբլոկ և սենսորային պլանշետ օգտագործելու հնարավորությունն է: IdeaCentre Horizon-ը հորիզոնական դիրքով սեղանի վրա տեղադրելու ընթացքում գործարկվում է Lenovo Aura ինտերֆեյսը (միջերեսը): Այս դիրքում սարքավորումը լիցքաթափվում է աշխատանքային 2 ժամում: Սարքավորման ամբողջական փաթեթի կազմում ներառված են էլեկտրոնային խաղային սարքավորումներ: Մոնոբլոկի պատվերների գրանցման համար Lenovo ինտերնետային խանութում առկա է երկու մոդել: Առաջինն աշխատում է Intel Core i5 պրոցեսորով, որի արժեքը $1699 է, իսկ մյուսը` Intel Core i7 պրոցեսորով` $1849: Երկուսն էլ ունեն 2 Գբ հիշողությամբ` NVIDIA GeForce GT620M տեսաքարտ, 8 Գբ օպերացիոն հիշողություն և 1 Տբ կոշտ սկավառակ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում