Գլխավոր Լրահոս

Չինաստանում գործում է «անվճար AppStore»

Չինաստանում գործում է «անվճար AppStore»
Չինական 7659.com անվանումով կայքը զբաղվում է iOS օպերացիոն համակարգի համար բջջային ծրագրերի հենային կրկնօրինակների տարածմամբ, հաղորդում է VentureBeat-ը: Պորտալը ստեղծված է KuaiYong չինական ծրագրի համար որպես օժանդակ համակարգչային ծառայություն, որը հնարավորություն է տալիս բեռնել և օգտագործել արտոնագրված բջջային ծրագրեր: 7659.com-ն իրականում օգտագործում է այն տեխնոլոգիան, որը ստեղծվել է ամերիկյան Apple ընկերության ծրագրավորողների կողմից կորպորատիվ հաճախորդների հետ աշխատելու նպատակով: Եթե որևէ ընկերություն ձեռք է բերել Apple ընկերության բջջային ծրագրերի որոշակի քանակությամբ արտոնագրեր, ապա իրավունք ունի տարածել դրանք իր աշխատակիցների շրջանում` առանց AppStore խանութի օգնության: Ընդ որում` այս կամ այն բջջային ծրագրի կրկնօրինակների թվի սահմանափակում գոյություն չունի: Արդյունքում` KuaiYong օգտագործողները հնարավորություն ունեն առանց օպերացիոն համակարգը կոտրող jailbreak գործառույթի կիրառման իրենց գաջեթներում ազատ տեղադրել արտոնագրված բջջային ծրագրերը: Հատկանշական է, որ KuaiYong-ը տնօրինում է մեկ արտոնագիր, սակայն փոխանցում է այն մեծ թվով օգտատերերի: Հատկանաշական է, որ արդեն հաջողվել է գտնել 7659.com կայքի և KuaiYong ծրագրի սեփականատիրոջը. այն չինական YouRanTianDi Technology Co Ltd ընկերությունն է:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում