Գլխավոր Լրահոս

Google-ը թողարկել է միկրոհանգանակությունների բջջային ծրագիր

Google-ը թողարկել է միկրոհանգանակությունների բջջային ծրագիր
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է One Today նոր բջջային ծրագիրը, որը նախատեսված է հանգանակությունների և բարեգործական նպատակների համար, հաղորդում է  Verge-ը: One Today-ն առաջարկում է թվարկել այս կամ այն նպատակի համար անհրաժեշտ միջոցները, օրինակ` Լաոսի դպրոցականների կրթաթոշակի կամ ռնգեղջուրների պոպուլյացիայի պահպանմանն ուղղված ծրագրի համար: Բարեգործական ակցիաները փոխվում են ամեն օր: Բջջային ծրագիրը ժամանակի ընթացքում օգտատիրոջը ներկայացնում է այն ընկերությունների ցուցակը, որոնք կարող են հետաքրքրել նրան: One Today-ի միջոցով իրականացվող հանգանակություններն ունեն ֆիքսված չափ` $1: Վճարումներն իրականացվում են Google Wallet համակարգի միջոցով: Արդեն կատարված հանգանակության մասին տեղեկատվությունը կարելի է տեղադրել սոցցանցերում: Նշենք, որ ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք գումար են հավաքագրում բարեգործական նպատակներով, կարող են գրանցվել One Today կայքում` նախագծին մասնակցելու համար: One Today բջջային ծրագիրը դեռ հասանելի է միայն ԱՄՆ-ում և Android օպերացիոն համակարգից օգտվողների համար: Հատկանշական է, որ ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը նույնպես իրականացնում է բարեգործական միջոցառումներ` միջոցներ հավաքագրելով iTunes օնլայն խանութի միջոցով: Ի տարբերություն One Today-ի` այս նախագիծը հնարավորություն է տալիս հանգանակել $5-ից մինչև $200:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում