Գլխավոր Լրահոս

Ավագանու ընտրությունները ՀՀԿ-ին անվստահություն հայտնելու միջոց են. Աղվան Վարդանյան

Ավագանու ընտրությունները ՀՀԿ-ին անվստահություն հայտնելու միջոց են. Աղվան Վարդանյան

Ժողովուրդը մայիսի 5-ին նախատեսված ավագանու ընտրությունները դիտարկելու է որպես Հանրապետական կուսակցությանն անվստահություն հայտնելու միջոց: Ապրիլի 19-ին ՍիվիլՆեթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու ընտրություններում Հայ հեղափոխական դաշնակցության ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող, ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ բոլոր հիմքերը կան ներկայիս քաղաքային իշխանությանը դեմ քվեարկելու համար:

«Եթե մենք ցանկանում ենք ինչ-որ բան փոխել, ապա մենք պետք է փոխենք այս վիճակը: Մենք հիմա հորդորում ենք այս հնարավորությունն օգտագործել՝ երկրում փոփոխություններին սկզիզբ դնելու համար»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը՝ հավելելով, որ Հայաստանն արմատապես փոխելու խնդիրը կարելի է սկսել Երևանից:

Վարդանյանը նշեց, որ ավագանու ընտրություններում ընդդիմությունը հանձաժողովում ունենալով չորս անդամ, ամեն ինչ անելու է գործընթացը վերահսկելու և խախտումնեը բացառելու համար:

«464 տեղամասերում մենք նշանակել ենք մեր վստահելի մարդկանց և ամեն ինչ անելու ենք վերահսկելու համար: Մենք պետք է խախտումների արձանագրությունն ունենաք՝ որպես ծավալ և փաստ, որպեսզի Սահմանադրական դատարանը չկարողանա շրջանցել»,- ասաց նա:

Վարդանյանը դիմեց նաև Երևանի այն բնակիչներին, որոնք միշտ չեն մասնակցում ընտրություններին և որոնք, ըստ նրա, մտածող և գիտակից մարդիկ են, և կոչ արեց նրանց գոնե ավագանու ընտրություններին ժամը 16:00-ից, 17:00-ից հետո գնալ ընտրական տեղամաս և ստուգել, թե արդյոք իրենց անվան դիմաց ստորագրված չէ: Ըստ Վարդանյանի՝ միայն այս ձևով կարելի է պայքարել իշխանության կողմից օգտագործվող տեխնոլոգիաների դեմ:

ՀՅԴ ներկայացուցիչը նշեց, որ եթերը հնարավորինս ազատ է, բայց վարչական ռեսուրսը կիրառվում է, և նրա խոսքով՝ իշխանական մամուլին հատուկ հանձնարարություն կա ՀՀԿ-ի մասին Դաշնակցության քննադատությունները չներկայացնել և միայն գրել, թե ինչ են իրենք պատրաստվում անել:

«Մարդիկ մի տեղ ասում են՝ սպասում ենք ՀՅԴ-ից քայլեր, բայց երբ գալիս է քվեարկության ժամանակը, պարզվում է, որ ՀՅԴ-ն ավելի քիչ ձայն է հավաքել, քան այն ուժերը, ումից բողոքում են»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը՝ նշելով, որ իրենք ամեն ինչ անում են, որ քաղաքացիները վստահեն և հավատան Դաշնակցությանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում