Գլխավոր Լրահոս

Բոստոնում պայթուցիկի վնասազերծման գործում ռոբոտ է օգտագործվել

Բոստոնում պայթուցիկի վնասազերծման գործում ռոբոտ է օգտագործվել
Բոստոնի ոստիկանությունը մարաթոնյան վազքի ժամանակ իրականացված պայթյունների կազմակերպման կասկածյալի` ծագումով Չեչնիայից 19-ամյա Ջոխար Ցարնաևի ձերբակալման ընթացքում օգտագործել է ռոբոտ-սակրավոր: Ինչպես հաղորդում է Mashable-ը, այս մասին հայտարարել են Բոստոնի ոստիկանները լրագրողների հետ հանդիպմանը: Ականատեսների կատարած լուսանկարում ցուցադրված է ոստիկանության ռոբոտի գործողությունը, որը հետախուզում է իշխանությունների կողմից հետապնդվող և կասկածելի Honda մակնիշի ավտոմեքենան, որում ենթադրաբար տեղադրված էր պայթուցիկ սարք: Ինչպես նշել է iRobot ընկերության խոսնակ Չարլի Վայդան Mashable-ի հետ զրուցում, Բոստոնի ոստիկանությունը ականապատ ավտոմեքենայի վնասազերծման նպատակով օգտագործել է իրենց ընկերության արտադրանքը` PackBot ռազմական ռոբոտը: Վայդայի խոսքով` ներկայում իրենք բանակցում են տեղի իշխանությունների հետ' հաստատելու այս գործում ռոբոտի հետագա լրացուցիչ ներգրավվածությունը: Նշենք, որ երկրորդ կասկածյալը` Ջոխարի ավագ եղբայր Թամերլանը, սպանվել էր լույս ապրիլի 19-ին։ Բոստոնում մարաթոնյան վազքուղու վերջնագծի մոտ ապրիլի 15-ի գիշերը որոտացել էր երկու պայթյուն, որոնց հետևանքով զոհվել էր երեք մարդ, ավելի քան 170-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում