«Վկոնտակտեի» հիմնադիրը պարզաբանել է նոր սոցցանցի մասին տեղեկությունները

Ռուսական «Վկոնտակտե» սոցցանցի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Դուրովը հերքել է մամուլում տարածված տեղեկությունները, թե մտադիր է մեկնել ԱՄՆ և նոր սոցցանց հիմնել այնտեղ, հաղորդում է «Վեստին»:
Նշենք, որ ապրիլի 21-ին ռուսական «Դոժդ» հեռուստատեսության եթերում հաղորդվել էր, թե Դուրովը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ պատրաստավում է հիմնել Digital Fortress ընկերությունը և նոր` telegra.ph սոցցանցը: Սակայն Roem.ru-ի հետ զրույցում Դուրովը հերքել էր «Դոժդի» տեղեկությունները` նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
Ավելի ուշ նա պարզաբանումներ էր ներկայացրել սոցցանցում, թե որտեղից են ստացվել նման տեղեկությունները: Նրա խոսքով` «Վկոնտակտեում» իսկապես գոյություն ունի Digital Fortress անվանումով նախագիծ: Այն բարձրորակ «ամպային» ծառայություն, այն է` ցանցային ենթակառուցվածք` նախատեսված բջջային ծրագրերի հետ աշխատելու համար:
Թեմա
Civilnet










