Երևանի ավագանու ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն` ապրիլի 24-ին ՀՀԿ-ն քարոզչություն չի իրականացնի:
«Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ հեռուստատեսության և հանրային ռադիոյի նախընտրական քարոզչության եթերաժամերին Երևանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից քարոզչական հոլովակներ չեն հեռարձակվի և քարոզչական հանդիպումներ չեն իրականացվի»,- ասված է ՀՀԿ տարածած հաղորդագրությունում:
Civilnet











