Գլխավոր Լրահոս

Երևանի ընտրությունների անցկացմանը կհետևի ոստիկանության համակարգող խումբը

Երևանի ընտրությունների անցկացմանը կհետևի ոստիկանության համակարգող խումբը

ՀՀ ոստիկանության պետի` 2013թ. մարտի 22-ի  հրամանով`  մայիսի 5-ին կայանալիք  Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն  հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ձևավորվել է համակարգող խումբ,  հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Գործում է «1-02» բազմուղի ցանցը, նաև` (010) 54-69-12 և (010) 54-69-14  հեռախոսահամարները: Ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում գրանցված  անօրինական գործողությունների մասին կարելի է ահազանգել նաև համակարգող խմբի անդամ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին` 093-20-00-90 հեռախոսահամարով:

ՀՀ ոստիկանությունը բազմիցս հայտարարել է և առաջնորդվում է նույն սկզբունքով`  անհետևանք չի մնա  ոչ մի  ահազանգ, տեղերից ստացվող  ոչ մի  տեղեկատվություն:

Ոստիկանությունը կրկին համագործակցություն է առաջարկում քաղաքական ուժերի  նախընտրական շտաբներին`  նպատակ ունենալով  համատեղ ապահովել  արդար ու թափանցիկ ընտրություններ:  Ոստիկանությունը  կարևորում է զանգվածային լրատվության  միջոցների հետ  համագործակցությունը և ակնկալում նաև նրանց  աջակցությունը:

Ոստիկանությունը հորդորում է  բոլոր քաղաքական ուժերին` հանրային միջոցառում անցկացնելու մասին  նախապես իրազեկել համապատասխան մարմնին, ինչը բխում է բոլորի շահերից: 

Ոստիկանությունը  մշտապես  շեշտել է իր  վերքաղաքական և վերկուսակցական  լինելը` գործով ապացուցելով, որ  իր  խնդիրը  հասարակական կարգ ու կանոնի  պահպանումն է,  հանրային հավաքների մասնակիցների  անվտանգության ապահովումը: Միաժամանակ, ոստիկանությունն օրինահարգություն է պահանջում  բոլորից` հիմնվելով օրենքի պահանջի և հասարակական շահի առաջնահերթության վրա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում