Գլխավոր Լրահոս

Facebook Home-ը բեռնվել է ավելի քան 500 հազ. անգամ

Facebook Home-ը բեռնվել է ավելի քան 500 հազ. անգամ
Facebook-ի Home բջջային ծրագրի թողարկումից մոտ մեկ շաբաթ անց Google Play օնլայն խանութից այն ներբեռնվել է 500 հազ. անգամ, հաղորդում է The Next Web-ը (TNW)` վկայակոչելով փորձագետ Բենեդիկտ Էվանսի թվիթերյան հաղորդագրությունը: TNW-ի փորձագետների կարծիքով` կես միլիոն բեռնման ցուցանիշը այնքան էլ նշանակալի չէ սոցցանցի համար, որի լսարանը գերազանցում է 1 մլրդ-ը: Մյուս կողմից` բջջային ծրագիրը դեռ հասանելի է միայն Android օպերացիոն համակարգով աշխատող մի քանի բջջային սարքավորումների համար: Նշենք, որ լուսանկարների փոխանակման Instagram բջջային ծրագիրն իր թողարկումից հետո ընդամենը 24 ժամում բեռնվել էր 1 մլն անգամ: Հիշեցնենք, որ Google Play-ում Home-ը ընդհանուր 834-ից ստացել էր 398 բացասական արձագանք (հնարավոր հինգ աստղից մեկը), ինչը կազմել էր գնահատականների 47,7%-ը: Ծրագրի ընդհանուր գնահատականը կազմել էր 2,3 աստղ: Համեմատության համար նշենք, որ Facebook Messenger-ը գնահատվել էր 4,4 աստղ, իսկ հենց Facebook-ի բջջային ծրագիրը` 3,6 աստղ: Facebook սոցցանցն ապրիլի 4-ին ներկայացրել էր Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների համար նախատեսված Facebook Home ինտերֆեյսը (միջերեսը):
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում