Գլխավոր Լրահոս

Ջոն Էվանսը Ֆրեզնոյում կմասնակցի Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը

Ջոն Էվանսը Ֆրեզնոյում կմասնակցի Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը
Լուսանկարը` ՍիվիլՆեթի ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն այս շաբաթ կոգեկոչեն մի շարք միջոցառումներով, այդ թվում` 2004-2006 թթ. Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Մարշալ Էվանսի այցով: Այս մասին հաղորդում է fresnobee.com կայքը` նշելով, որ 1915-1923 թթ. ավելի քան 1,5 մլն հայ է սպանվել Օսմանյան կայսրության կողմից, իսկ ԱՄՆ կառավարությունն այդ էթնիկ զտումները դեռ չի որակել «ցեղասպանություն»: «Ցեղասպանություն բառը «ոչ պատշաճ» եզրույթ էր և կատարվածի պատմությունը տաբու էր, որ անգամ չէր կարելի քննարկել»,- ասել է Էվանսը: Էվանսն առաջին անգամ այդ տաբուն վիճարկել է 2005թ. Կալիֆոռնիայում, որտեղ նա առաջին անգամ բարձրաձայնել է Օսմանյան կայսրության հարձակումները որպես ցեղասպանություն: «2005թ. փետրվարին Կալիֆոռնիայում հանրության հետ առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո ես վերադարձա Հայաստան որպես դեսպան, բայց ինձանից պահանջեցին հայտարարություն անել տպավորություն ստեղծելու համար, որ այն ինչ ես ասել եմ` «ոչ պատշաճ էր»»,- ասել է Էվանսը՝ հավելելով, թե թեմայի տաբու լինելու փաստը նշանակում էր, որ այն չէր կարող նույնիսկ քննարկվել, ինչը, ըստ նրա, պետք է փոխվեր, եթե նույնիսկ ինքը զրկվեր աշխատանքից: Էվանսը հետ էր կանչվել Հայաստանից մինչև իր դիվանագիտական առաքելության երեք տարին լրանալը: Նա հանգստի էր անցել Ցեղասպանության մասին խոսելուց 18 ամիս անց: Էվանսը սակայն շարունակում է խոսել Ցեղասպանության մասին և կոչ է անում բոլորին դեմ առ դեմ կանգնել պատմության դժվարին իրողությունների հետ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում