Apple-ը նոր ղեկավար է փնտրում. WSJ

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը մոտ ապագայում հնարավոր է` հայտարարի գործադիր տնօրեն Թիմ Կուկի պաշտոնանկության մասին, հաղորդում է Wall Street Journal-ը (WSJ)` վկայակոչելով ընկերությանը մոտ կանգնած իր աղբյուրները:
Forbes-ը, իր հերթին, գրում է` նույնիսկ եթե Apple-ն այս ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում, ապա հարկ է, որ սկսի մտածել այս ուղղությամբ:
Բանն այն է, որ ընկերության խոշոր բաժնետերերը սկսել են ազատվել իրենց արժեթղթերից` դրանց հետագա արժեզրկման մտավախություն ունենալով: Նշենք, որ 2012թ. սեպտեմբերից դրանք $705-ից անկում են ապրել մինչև $390:
WSJ-ի 25 փորձագետներ շարունակում են «համառորեն խորհուրդ տալ» (վարկանիշը` strong buy) գնել Apple-ի բաժնետոմսերը, ևս 6 փորձագետներ խորհուրդ են տալիս «չափավոր գնել բաժնետոմսերը» (վարկանիշը` moderate buy):
Թեմա
Civilnet










