Գլխավոր Լրահոս

Թայվանական Inhon-ը ներկայացրել է գերբարակ և գերթեթև նոութբուք

Թայվանական Inhon-ը ներկայացրել է գերբարակ և գերթեթև նոութբուք
Թայվանական Inhon տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է նոր` Blade 13 Carbon նոութբուքը` անվանելով այն ամենաբարակն ու ամենաթեթևն աշխարհում, հաղորդում է Engadget-ը: Սարքավորումն ունի 10,7 մմ հաստություն և կշռում է 870 գ: Այս համեստ ցուցանիշներին Blade 13 Carbon նոութբուքը կարողացել է հասնել կորպուսի պատրաստման ընթացքում օգտագործված ածխաջրածնային մանրաթելի շնորհիվ: 12,8 մմ հաստությամբ NEC LaVie X նոութբուքից այն բարակ է 2 մմ-ով, իսկ LaVie Z-ից` թեթև 5 գ-ով: Նշենք, որ նոր սարքավորումն ունի 13-դյույամոնց HD էկրան, Intel Core i5/i7 պրոցեսոր, 4 Գբ օպերացիոն հիշողություն, 128 Գբ կամ 256 Գբ ներկառուցվող հիշողությամբ SSD հիշողության կուտակման սարք և աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգով: Թայվանում Blade 13 Carbon նոութբուքը կարժենա մոտ $1350: Բացի այդ` Inhon ընկերությունը կառաջարկի նոութբուքի մատչելի տարբերակը` 12,6 մմ հաստությամբ և 1,2 կգ քաշով, որը կարժենա մոտ $1000: Սարքավորման երկու մոդելներն էլ վաճառքի կհանվեն 2013թ. հունիսին: Այլ երկրներում դրանց վաճառքի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում