Գլխավոր Լրահոս

Ինչու է ԱՄՆ-ը զեկույցում ավելի անկեղծ

ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը հրապարակել է «Մարդու իրավունքների վիճակը 2012թ.» տարեկան ընդհանրական զեկույցը:
Հայաստանին վերաբերող զեկույցում նշվում է, որ տարվա ընթացքում մարդու իրավունքների ոլորտում ամենանշանակալից խնդիրները եղել են իշխանությունը փոխելու իրավունքի սահմանափակումները, կոռուպցիան և թափանցիկության բացակայությունը կառավարությունում, ինչպես նաև դատական համակարգի սահմանափակ անկախությունը:

Այսինքն՝ Միացյալ Նահանգները փաստում է, որ ՀՀ իշխանությունները ժողովրդին թույլ չեն տալիս իրացնել իշխանություն փոխելու սեփական իրավունքը: Փաստացի այս համատեքստում պաշտոնական Վաշինգտոնը կասկածի տակ է առնում առնվազն 2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հետևաբար՝ նաև Հանրապետական կուսակցության հաղթանակը:

Միաժամանակ ԱՄՆ-ը անվստահություն է հայտնում Հայաստանում իրականացվող, այսպես ասած, բարեփոխումներին և նշում դատական համակարգի անկախության սահմանափակումները:

Զեկույցի բովանդակությունն ուշագրավ է հատկապես ՀՀ իշխանությունների «բարեփոխումները» գովերգող արևմտյան տարբեր տրամաչափի չինովնիկների հայտարարությունների ֆոնին: Փաստորեն, Հայաստանում տիրող իրավիճակին ամբողջությամբ տիրապետելով հանդերձ՝ Արևմուտքը հրապարակային հայտարարություններով, այսպես ասած, խնայում է ՀՀ իշխանություններին:
Բնականաբար, նույն Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելիս առաջնորդվում են կոնկրետ քաղաքական շահերով:

Կարելի է սպասել, որ «Մարդու իրավունքների վիճակը 2013թ.» Հայաստանին վերաբերող զեկույցում կրկին նույն շեշտադրումներն են լինելու, քանի որ 2012թ. մայիսի 6-ից մինչև 2013թ. փետրվարի 18-ը ոչ մի էական բարեփոխում տեղի չի ունեցել: Սակայն մյուս կողմից էլ տարօրինակ է, որ նմանատիպ ուղենշային զեկույց ունենալով իրենց ձեռքի տակ՝ ԱՄՆ-ի պետքարտուղարն ու նախագահը շտապում են իրենց շնորհավորանքները հղել իշխանությունը փոխելու իրավունքի սահմանափակումներ և դատական համակարգի սահմանափակ անկախություն ունեցող երկրի ղեկավարին: Բնականաբար, այս պարագայում Միացյալ Նահանգների ղեկավարությանը չի կարելի մեղադրել երկակի ստանդարտներ կիրառելու համար, քանի որ նրանց համար առաջնային են ոչ թե ՀՀ քաղաքացիների, այլ Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական շահերը:  

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում