Գլխավոր Լրահոս

Մինչև 2016թ. Google Play-ը բոլոր չափանիշներով առաջ կանցնի App Store-ից. կանխատեսում

Մինչև 2016թ. Google Play-ը բոլոր չափանիշներով առաջ կանցնի App Store-ից. կանխատեսում
Բջջային ծրագրերի Google Play օնլայն խանութն աճի ավելի արագ տեմպեր է գրանցում, քան App Store-ը, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Canalys հետազոտական ընկերության տվյալները: Ներբեռնումների թվով Google Play-ն արդեն առաջ է անցել App Store-ից, սակայն Android-ից ծրագրերից ստացվող հասույթը դեռ զգալիորեն զիջում է iOS-ի համար նախատեսված բջջային ծրագրերի համապատասխան ցուցանիշին: Canalys-ի տվյալների համաձայն` 2013թ. հունվար-մարտին բջջային ծրագրերի օնլայն բոլոր խանութներն աշխատել են $2,2 մլրդ, որից $1,48 մլրդ-ը բաժին է ընկել Apple-ին, այն է` 74%-ը, մինչդեռ Google-ի մասնաբաժինը կազմել է ընդամենը 18%: Համեմատության համար նշենք, որ 2012թ. նույն ժամանակահավածում Google Play բջջային ծրագրերի վաճառքներն աճել է 90%-ով, իսկ App Store-ինը` 25%-ով: Փորձագետները վստահ են, որ Google Play-ը կշարունակի կտրուկ աճել: Հատկանշական է, որ Google-ին ու Apple-ին բաժին է ընկնում յուրաքանչյուր վաճառված բջջային ծրագրի 30%-ը, ինչը ընկերություններին ապահովում է անընդհատ աճող եկամուտ: Google-ի վաճառքները համեմատաբար ավելի մեծ են Հարավային Կորեայում և Ճապոնիայում, իսկ Apple-ինը` ԱՄՆ-ում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում