Գլխավոր Լրահոս

Nokia-ն հաղթել է HTC-ին նիդեռլանդական դատարանում

Nokia-ն հաղթել է HTC-ին նիդեռլանդական դատարանում
2012թ. ապրիլի 22-ին Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամի դատարանը էլեկտրատեխնիկա արտադրող թայվանական HTC և հեռախոսներ արտադրող ֆիննական Nokia ընկերությունների մասնակցությամբ ընթացող դատական գործում որոշում է կայացրել հօգուտ Nokia-ի: Ինչպես հաղորդում է Mashable-ը, դատական վեճը վերաբերում էր սմարթֆոնների արտադրությունում բաղադրիչների անօրինական օգտագործմանը: Դատական հայցը ներկայացրել էր ֆիննական ընկերությունը, որը թայվանական արտադրողին մեղադրում էր մի շարք նախագծերի, այդ թվում` բարձրախոսների բաղադրիչների անօրինական օգտագործման մեջ: Նշենք, որ այդ բաղադրիչներն արտադրվել են STMicroelectronics ընկերության կողմից հատուկ Nokia-ի համար, սակայն հետագայում պարզ է դարձել, որ դրանք օգտագործվել են նաև HTC One սմարթֆոններում: Ֆիննական ընկերության ներկայացուցիչները հայտարարել են դատական վճռի մասին, ինչը հաստատում է այն փաստը, որ այդ բաղադրիչներն իսկապես պատկանում են Nokia-ին և նախատեսված են միայն ֆիննական արտադրանքում օգտագործելու նպատակով: Nokia-ում նաև նշում են, որ որևէ արտոնագիր չի տրամադրվել HTC-ին, ինչը թույլ կտար վերջինիս օգտագործել նշված բաղադրիչներն իր արտադրության մեջ: Հատկանշական է, որ այս լուրերի ֆոնին Nokia-ի բաժնետոմսերը Նյու Յորքի բորսայում արժևորվել են 4%-ով:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում